Հայը թալիբների մոտ Է փախել իր երկու թիկնապահների հետ միասին. «BBC»
Նմանատիպ
Աֆղանստանի խորհրդարանի նախկին անդամ եւ Սարի-Պուլ հյուսիսային նահանգում օկրուգի վարչակազմի ղեկավար Ղազի Աբդուլ Հայն անցել Է «Թալիբան» շարժման կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել Է «BBC»-ն՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին: Հայը թալիբների մոտ Է փախել իր երկու թիկնապահների հետ միասին:
Սարի-Պուլ նահանգի փոխնահանգապետն իր կողմից հայտնել Է, թե չգիտի՝ ինչու Է դասալիք դարձել այդ պաշտոնյան:
Հայը խորհրդարանում աշխատել Է 2004-2008 թվականներին, որից հետո նրան նշանակել են օկրուգի ղեկավար: Լրագրողները նշում են, որ նա ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյան Է, որը թալիբների կողմն Է անցել նրանց տապալումից հետո:
Այդ իրադարձությունը տեղի Է ունեցել Աֆղանստանից 2014 թվականին օտարերկրյա զինված ուժերի դուրս բերումը նախապատրաստելու ֆոնի վրա: Նույն այդ տարում Աֆղանստանում տեղի կունենան համընդհանուր ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում