Բակո Սահակյանը հանդիպել է Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի պատվիրակության անդամներին
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Երեւան քաղաքում ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին եւ նրան ուղեկցող անձանց հետ: Հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ կապերի ընդլայնման եւ խորացման հետ կապված հարցեր:
Երկուստեք նշվել է, որ Արցախի եւ Կալիֆոռնիայի միջեւ փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թեւան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում