Պուտինը չի բացառել իր թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում ընտրվելու համար:

Ինչպես  տեղեկացնում է«Ռիա Նովոստի»-ն, այդ մասին Պուտինը հայտարարել է «Վալդայ» միջազգային երկխոսության ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:Միաժամանակ, Պուտինը հետաքրքրվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնից’ առաջադրվելու է վերջինս որպես նախագահի թեկնածու: Ֆիյոնը նշել է, որ չի պատասխանի այդ հարցին, քանի դեռ Պուտինը չի պատասխանել: «Ես չեմ բացառում»,- ասել է ՌԴ նախագահը:

«Ես նույնպես չեմ բացառում»,- ի պատասխան հայտարարել է Ֆիյոնը:

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է արդեն երրորդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում