Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձը
Նմանատիպ
Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղերձ է հղել հայ ժողովրդին:Ուղերձում Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի ժողովրդին:
«Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ամուր հարաբերություններ ունեն’ հիմնված պատմական կապերի և փոխադարձ վստահության վրա: Ես հպարտ և երախտապարտ եմ հայ համայնքից շատերի հետ ունեցած ջերմ ընկերության համար: Որպես Հայաստանից դուրս ամենաշատ հայ բնակչություն ունեցող տարածքներից մեկը’ Մասաչուսեթս նահանգը երեք տասնամյակ ներկայացրած անձ, ես ամենից լավ եմ ծանոթ, թե դուք ինչ ներդրում եք ունեցել ԱՄՆ-ի մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսության կենսունակության գործում:
Այսօր մեր երկրները համատեղ աշխատում են երկկողմ ու տարածաշրջանային մակարդակներով դինամիկ օրակարգի վրա: Այնպիսի ֆորումներում, ինչպիսին է ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը, մենք ակնկալում ենք տնտեսական ու առևտրային կապերի հետագա ամրապնդումը մեր ժողովուրդների միջև:
Բոլոր հայերին մաղթում եմ ուրախ և բարգավաճ Անկախության օր, առաջիկա տարում’ խաղաղություն և երջանկություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում