Ադրբեջանի ԱԳՆ-ն կրճատում է ԼՂՀ այցելածների իր «սեւ ցուցակը»
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱԳՆ «անցանկալի անձանց» ցուցակից հանվել են արտասահմանցի 4 քաղաքացիների անուններ, ովքեր ավելի վաղ մտցվել էին այդ երկրի «սեւ ցուցակ»’ «առանց Բաքվի թույլտվության» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, «սեւ ցուցակից» հանվել են Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքը, Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը եւ Նիկոլաս Վոնդրան:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը գերատեսչության այդ քայլը «հիմնավորել» է այն բանով, որ տվյալ անձինք «զղջացել են’ առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ այցելելու համար եւ խնդրել են հանել իրենց այդ ցուցակից»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն անցյալ ամիս հրապարակել էր 335 արտասահմանցիներից բաղկացած ցուցակ, որտեղ նշված էր ԼՂՀ այցելելու համար Բաքվի կողմից «անցանկալի անձ» ճանաչված մարդկանց, այդ թվում’ մի շարք երկրների կառավարության անդամների, խորհրդարանների պատգամավորների, քաղաքական-հասարակական գործիչների, աշխարհահռչակ արվեստագետների, լրագրողների անունները: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-նեի տեղեկացմամբ’ Ադրբեջանի աարտգործանախարարությունը որեւէ օրենսդրական հիմք չունի ԼՂՀ այցելած օտարեկրացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու համար, եւ որ այդ քայլը «քաղաքական շոու» է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում