Ղրիմի խորհրդարանի շենքի վրա տեղակայվել է Ռուսաստանի դրոշը
26/02/2014 12:37
Նմանատիպ
Ղրիմի բնակիչները, ովքեր ցույցեր են կազմակերպում՝ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների, Ռուսաաստանի դրոշը տեղադրել են Ղրիմի Բարձրագույն խորհրդի շենքի վրա: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի դրոշը տեղակայվել է «Ղրիմի ինքնավար հանրապետության գերագույն ռադա» գրառման ֆոնի ներքո՝ շենքի կենտրոնական հատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի հարյուր պրոռուսական ակտիվիստներ արգելափակել էին Ղրիմի խորհրդարանի շենքը և պահաջել էին, որպեսզի տեղի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը դուրս գա և արտահերթ նիստ գումարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում