Ղրիմի իշխանությունների ներքո են անցել 5000 զորքեր
Նմանատիպ
Ղրիմի իշխանությունների տնօրինության ներքո են անցել Ուկրաինայի զինված ուժերի և սահմանապահ զորքերի ծուրջ 5086 մարտիկներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, հայտարարել է Ղրիմի գործադիր մարմնի ղեկավարը: Աղբյուրի տեղեկություններով, բոլոր այդ մարդիկ ինքնակամ են անցել Ղրիմի ժողովուրդի կողմը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնում է տեղական իշխանության ներկայացուցիչը, Ղրիմի կառավարությանն են միացել Եվպատորիայի և Ֆեոդոսիայի զենիթահրթիռային ստորբաբաժանումները, ինչպես նաև Սևաստոպոլում տեղակայված ներքին զորքերը, Բալակլավայում և Յալթայում տեղակայված սահմանային զորքերը:
Ուկրաինայի ժամանակավոր նախագահի ներկայացուցիչը Ղրիմում Սերգեյ Կունիցինը մինչ այդ հերքել էր տեղեկատվությունը և նշել, որ չգիտի նույնիսկ մեկ դեպքի մասին, երբ զինծառայողը հրաժարվել է իր տված երդումից:
Իր հերթին էլ Ղրիմի ներքին զորքերի ղեկավար Նիկոլայ Բալաբանը մարտի երկուսին նշել է, որ մնում է Ուկրաինայի ներքին զորքերի ենթակայության ներքո:
Մարտի 3-ին Ուկրաինայի սահմանապահ ծառայողները հայտարարել են, որ վերջին ժամանակներս իրենք ռուսական զորքերի կողմից ճնշումների են ենթարկվում:
«Ռուսական հատուկ նշանակության զորքերի մասնագտետները փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սահմանապահների վրա և վերջնագիր են ներկայացնում՝ ենթարկվելու Ղիմի նոր իշխանություններին»,- նշված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում