Ռուսական կործանիչները խախտել են ուկրաինական սահմանը. Ուկրաինայի ՊՆ
03/03/2014 17:20
Նմանատիպ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի երեքի գիշերը ռուսական կործանիչները երկու անգան հատել են Ուկրաինայի հետ օդային սահմանը: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс-Украина»-ն:
Սահմանախախտների ուղղությամբ զինվորականներն ուղարկել են կործանիչ-կալանիչ Су-27 մարտական ինքնաթիռներ:
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական նախարարությունը, անձնակազմը
« պրոֆեսիոնալ բարոյա-հոգեբանական պատրաստություն էր անցել՝ դիմագրավելու այդ սադրանքին»:
Ուկրաինայի պաշտպանության նախարաությունը չի հստակեցրել, թե քանի ինքնաթիռ է եղել ռուսական կողմից և ինչ տեսակի կործանիչներ էին:Ուկրաինայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտնել են ռուսական զորքերի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում