Մացցարին կարող է գլխավորել «Չելսին»
04/03/2013 14:44
![Մացցարին կարող է գլխավորել «Չելսին»](https://times.am/v3/wp-content/uploads/2013/03/173.png)
Նմանատիպ
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել լոնդոնյան «Չելսին», հայտնում են իտալական պարբերականները: Մասնագետը չի երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ և դեմ չէ տեղափոխվել Անգլիական Պրեմիեր Լիգա:
Հիշեցնենք, որ «Նապոլին» հաջողությունների է հասնում հենց նրա շնորհիվ: Ավելի վաղ նշվում էր, որ լոնդոնյան ակումբը կարող է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում