Իտալական մամուլը շարունակում է գրել, որ «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին փոխարինող է փնտրում: Վերջին տեղեկությունների համաձայն Բեռլուսկոնին այդ պաշտոնում տեսնում է «Պարմայի» մարզչին` Ռոբերտո Դոնադոնիին:
«Պարմայի» գործադիր տնօրեն Միետրո Լեոնարդին այս առիթով ասել է.
«Մեզ հայտնի է, որ «Միլանը» հետաքրքրված է Դոնադոնիի ծառայություններով, սակայն համոզված ենք` նա կմնա ներկայիս թիմում»:
Հավելենք` մարզչի պայմանագիրը «Պարմայի» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը: