Վիլաշ-Բոաշ. «Ման. Սիթիին» հաղթելու հնարավորություններ ունենք

Վիլաշ-Բոաշ. «Ման. Սիթիին» հաղթելու հնարավորություններ ունենք

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է ժամեր անց մեկնարկելիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից ունեցած սպասումներից:

-«Մանչեսթեր Սիթին» շատ լավ ակումբ է: Վերջին շրջանում նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, դուրս են եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Նրանց խաղը շատ կազմակերպված է և բարդ է հաղթանակի հասնելը:

Սակայն արտագնա խաղերում «Մանչեսթեր Սիթին» չի փայլում: Դա կարող է օգտակար լինել մեզ համար: Եթե մենք կենտրոնացված և համախմբված գործենք բոլոր գծերում, ցույց տանք մեր կամքը, ապա կունենանք հաղթելու հնարավորություններ:

Մեծ թիմերի դեմ մեծ խաղերում միշտ էլ հավելյալ մոտիվացիա է առաջանում,-ասել է Վիլաշ-Բոաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում