Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի «Մորդովիայի» հետ արտագնա խաղից հետո, որում նրանք հաղթեցին 3-1 հաշվով, իսկ անձամբ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ, չի թաքցրել իր դրական զգացումները:
-Իհարկե, մենք շատ էինք ցանկանում հաղթել: Մենք Սարանսկ էինք եկել միայն հաղթանակի համար, ու երբ հանդիպման ամենավերջում փոխեցինք մրցավեճի ելքը’ դա ուղղակի անհավատալի զգացումներ էին: Մենք խաղադաշտում ներդրեցինք ողջ ուժերը: Եթե խոսենք ընդհանուր խաղի մասին, ապա այն դժվար ստացվեց շոգի ու արհեստական խոտածածկի պատճառով: Ճիշտ է, մրցակիցն էլ արժանի խաղ ցուցադրեց: Բայց մենք մեծ ցանկության շնորհիվ փրկեցինք խաղը,- ասել է Սարկիսովը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հիշեցնենք’ մրցաշարային