«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է շվեդի’ «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին լուրերը:
-Ասեմ այսպես, մենք Զլատանի հետ պատրաստ ենք դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունն ու լսել առաջարկություններ: Ի վերջո, վեց ամիս առաջ «Միլանում» կարծում էին, որ Բալոտելլիին գնելը անհնար է; Սակայն ճիշտ պահին ակումբը զոհողություններ արեց, ու երազանքը դարձրեց իրականություն:
Ակնհայտ է, որ «Յուվենտուսին» թոփ-մակարդակի հարձակվող է պետք: Եվ ես կարծում եմ’ միայն Զլատանը կարող է նրանց հաջողություն ապահովել: Իսկ նրա աշխատավարձի մասին վաղ է խոսել: Կարծում եմ’ Իտալիայում այժմ միայն «Ինտերը», «Միլանն» ու «Յուվեն» կարող են իրենց այսպիսի տրանսֆեր թույլ տալ,- ասել է Ռայոլան: