Այն, որ լրատվամիջոցների ուշադրությունից ֆուտբոլիստների հետ կապված ոչինչ չի վրիպում, ևս մեկ անգամ փաստեց կատալոնական El Mundo պարբերականը: Վերջինիս աշխատակիցներին արդեն երկրորդ անգամ զարմացնում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեքս Սոնգի կոշիկների ընտրությունը:
Երեկ տեղի ունեցած «Բարսելոնա»-«Լևանտե» (1:0) խաղից հետո El Mundo-ն հրապարակեց, որ Սոնգը խաղից հետո կրել է նկարում ներկայացված կոշիկները:
Իսկ ավելի վաղ «Մալյորկայի» հետ հանդիպումից հետո ֆուտբոլիստը ներկայացել էր ահա այսպիսի կոշիկներով: