Ռոուրա. Աբիդալն ապացուցեց, որ ևս մեկ այլընտրանք է թիմի համար

Ռոուրա. Աբիդալն ապացուցեց, որ ևս մեկ այլընտրանք է թիմի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան մեկնաբանել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Լևանտեի» հետ մրցավեճում պաշտպան Էրիկ Աբիդալի խաղը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ այս խաղում կատալոնացիները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին’ շնորհիվ Սեսկ Ֆաբրեգասի գոլի:

-Սա այն օրերից է, երբ մենք գոհ ենք ոչ միայն մարզական հաջողության համար: Այսօր շատ երջանիկ օր է Աբիդալի համար: Էրիկն անցկացրեց ողջ հանդիպումն ու իրեն լավ էր զգում: Խաղային ծրագրում նա շատ լավն էր, իրեն լավ դրսևորեց մեկը մեկի դեմ պայքարներում ու ընդհանրապես խաղային բոլոր ասպեկտներում: Խաղացողը ապացուցեց, որ թիմի համար ևս մեկ այլընտրանք է համարվում,- ասել է Ռոուրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում