«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին ուրիշ ակումբներին պարզ հասկացնել է տվել, որ նրանք պետք է աստղաբաշխական գումարներ ծախսեն’ թիմի առաջատար Գարեթ Բեյլին գնելու համար:
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ լոնդոնյան ակումբը ուելսցու համար սահմանել է 100 մլն. ֆունտ գինը, ինչը 20 մլն.-ով ավելին է, քան այն ռեկորդային գումարը, որը 2009 թվականին «Ռեալը» վճարեց Կրիշտիանու Ռոնալդուին գնելու համար:
Միևնույն ժամանակ, եթե «շպորները» մրցաշրջանի արդյունքներով չկարողանան տեղ գրավել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում, ապա ակումբը կդիտարկի խաղացողին ավելի ցածր գումարով վաճառելու հնարավորությունը, քանի որ անձամբ խաղացողը ցանկություն է հայտնել նման դեպքում հեռանալ «Ուարտ Հարտ Լեյնից»;
Հիշեցնենք’ Բեյլի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2016 թվականը: