«Ման. Սիթին» Ռիչարդսին կվաճառի 17,5 մլն. եվրոյի դիմաց
21/04/2013 14:26
Կարդացեք նաև
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել պաշտպան Միկա Ռիչարդսին, սակայն կոնկրետ գումարի դիմաց, հաղորդում է Goal.com-ը:
24-ամյա ֆուտբոլիստը անհաջող մրցաշրջան է անցկացնում: Նա վնասվածքի ու Պաբլո Սաբալետայի հետ մրցակցությունում պարտվելու պատճառով մասնակցել է միայն հինգ հանդիպման: Ռիչարդսը ինքն է ցանկանում փոխել ակումբային գրանցումը:
«Սիթին» հուսով է խաղացողի դիմաց վաստակել 17,5-ից 23 մլն. եվրո:
Հոկտեմբերին ստացած ծնկի վնասվածքի պատճառով պաշտպանը խաղադաշտ դուրս չէր եկել վեց ամիս շարունակ: Նա դրանից հետո թիմին օգնեց միայն ապրիլի 17-ին կայացած «Ուիգանի» հետ խաղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում