Դանտե. «Բարսելոնայի» հետ խաղում չենք փոխի մեր խաղաոճը

Դանտե. «Բարսելոնայի» հետ խաղում չենք փոխի մեր խաղաոճը

«Բավարիայի» պաշտպան Դանտեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

-«Բարսելոնան» հիանալի թիմ է: Նրանք լավագույնն են աշխարհում,- կարծում է Դանտեն:

-Սակայն մենք այժմ հասել ենք մեր մարզավիճակի գագաթնակետին ու նրանց հետո խաղում չենք փոխի մեր խաղաոճը: Չկա այդպիսի մրցակից, որը մեզ կստիպի հրաժարվել մեր խաղաոճից,- ավելացրել է նա:

Նշենք’ 29-ամյա պաշտպանը մյունխենյան ակումբի կազմում այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մասնակցել է 10 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում