Ալոնսոն ուրախ է երրորդ հորիզոնականի համար
21/04/2013 16:55
Կարդացեք նաև
«Ֆերրարիի» ավտոարշավորդը մեկնաբանել է Բահրեյնի արշավի որակավորման փուլի արդյունքները, որոնց համաձայն ինքը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
-Հիանալի է, որ մենք որակավորման փուլում կարողացանք կրկին լավ հանդես գալ, քանի որ հենց այս շրջանն է համարվում մեր թույլ կետը: Մրցաշրջանում արդեն երրորդ անգամ որակավորման փուլն ավարտում ենք լավագույն եռյակում: Սովորաբար կիրակի ավելի ուժեղ ենք հանդես գալիս, սակայն այնուամենայնիվ ուրախ եմ նման ցուցանիշ տեսնել,- ասել է Ալոնսոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում