Պաշտոնական. Մեսսին «Բարսելոնայի» հետ կմեկնի Մյունխեն
21/04/2013 14:53
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ապաքինվելով ազդրի վնասվածքից, թիմի հետ կմեկնի Մյունխեն’ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բավարիայի» հետ առաջին հանդիպմանը մասնակցելու համար:
Բժիշկները այդ խաղին նրա մասնակցության համար դեռ վերջնական որոշում չեն կայացրել, բայց Լեոն, ամեն դեպքում, կլինի թիմի հետ: Գերմանիա են մեկնել ևս 20 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև պահեստային դարպասապահ Օյեր Օլազաբալը:
Հիշեցնենք’ արգենտինացին վնասվածք էր ստացել նույն մրցաշարի քառորդ եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում: Դրա պատճառով նա բաց թողեց կատալոնական ակումբի’ Լա Լիգայում անցկացրած երեք հանդիպում, իսկ փարիզցիների հետ պատասխան մրցավեճում դուրս եկավ փոխարինման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում