Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «ՊՍԺ»-ի տրանսֆերային նպատակ համարվող «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին, ըստ տեղեկությունների, կարող է տեղափոխվել «Բավարիա»:
Տեղեկացվում է, որ մյունխենցիների ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իտալացուն տեսնել իր թիմի կազմում: «Գայլերի» 29-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» հետ պայմանագրով կապված է մինչև 2017 թվականը: Հավանական տրանսֆերի արժեքը կարող է կազմել 33 մլն. եվրո: