Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը համարվում է «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր թեկնածուն, հաղորդում է The Times-ը:
«Արսենալի» սեփանականատեր Ստեն Կրոնկեն ու գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը ակնկալում են, որ ֆրանսիացի մասնագետը ի վերջո կորոշի երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որը գործում է մինչև 2013-14 թթ. մրցաշրջանի ավարտը, սակայն կա հավանականություն, որ անձամբ Վենգերը, ով հոկտեմբերին նշելու է իր 65-ամյակը, կորոշի ավարտել կարիերան’ աշխատելով մինչև ներկայիս համաձայնագրի ավարտը:
Միևնույն ժամանակ, Լյովի պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլային միության հետ գործում է մինչև Աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտը, ու, ըստ պարբերականի, 53-ամյա գերմանացին դեմ չէ վերադառնալ ակումբային ֆուտբոլ: