Սուարեսը չի պատրաստվում հեռանալ «Լիվերպուլից»

Սուարեսը չի պատրաստվում հեռանալ «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հստակորեն նշել է ապագայի հետ կապված իր դիրքորոշումը:

-Հաջորդ մրցաշրջանը ես միանշանակ կանցկացնեմ «Լիվերպուլում»: Ես ցանկանում եմ «կարմիրների» հետ իմ պայմանագիր հասցնել ավարտին, սակայն ամեն ինչ կարող է այլ ձևով ընթանալ: Հնարավոր է’ գա մի պահ, որ ես այլևս օգտակար չլինեմ թիմին ու ցանկանան վաճառել ինձ,- ասել է Սուարեսը:

Հիշեցնենք’ Սուարեսի պայմանագիրը մերսիսայդցիների հետ գործում է մինչև 2018 թվականը: Պրեմիեր լիգայի ներկայիս խաղարկությունում նա անցկացրած 32 խաղում 22 գոլի հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում