Վիլաշ-Բոաշ. Շնորհակալ եմ ֆուտբոլիստներիս
21/04/2013 22:00
Կարդացեք նաև
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի արդյունքից (3:1).
-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին իրենց ցուցադրած կամքի համար: Առաջին խաղակեսում մենք մեր խաղը չցուցադրեցինք: Եվ շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները կարողացան փոխել խաղի ընթացքը: Նման խաղերում կարևոր է թիմի մարտական ոգին,-ասել է Վիլաշ-Բոաշը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում