Ավարտվեց Իտալիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Արտուրո Վիդալը: Խաղի կանոնները Ասամոայի նկատմամբ խախտել էր Ամելիան:
Այս խաղից հետո «Յուվեն» 77 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 59 միավորով երրորդն է: