Սան-Անտոնիոյի Alamodome արենայում, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռինգում հանդիպել են անպարտելի Անդրես Գուտիերեսը և Սալվադոր Սանչեսը: Մարտը ընթանում էր միջինքաշային կարգի WBC արծաթե գոտու համար:
Մարտը նախատեսված էր 12 ռաունդով, բայց վաղաժամ ավարտվեց: 5-րդ ռաունդում Գուտիերեսը տեխնիկական նոկաուտի շնորհիվ նվաճեց գոտին: