Շվայնշտայգերը պատրաստ է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

Շվայնշտայգերը պատրաստ է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վերականգնվել է վնասվածքից ու պատրաստ է Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:

Ֆուտբոլիստը կոճի վնասվածք ուներ, սակայն արդեն երեկ մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ: Բացի այդ, լիարժեք ապաքինմանը մոտ է նաև հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով վերականգնվում է ծնկատակի ջլի վնասվածքից:

Հիշեցնենք’ «Բավարիա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում