Իբրահիմովիչ. Մեծ պատիվ է լսել «Յուվենտուսի» հետաքրքրության մասին
22/04/2013 15:35
Կարդացեք նաև
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Նիցցայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իտալական ԶԼՄ-ների տարած տեղեկատվությունը, որ իր ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը»:
-Առաջին հերթին, ես գործող պայմանագիր ունեմ «ՊՍԺ»-ի հետ, բայց, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է լսել «Յուվենտուսի» հետաքրքրության մասին: Այն ֆանտաստիկ ակումբ է: Այնտեղ այժմ հիանալի թիմ է հավաքվել ու կառուցվել է մեծ ծրագիր, սակայն հիմա ես այստեղ եմ’ «ՊՍԺ»-ում,- ասել է խաղացողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում