«Արսենալի» ղեկավարությունը որոշել է բողոքարկել Օլիվիե Ժիրուի` «Ֆուլհեմի» հետ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ այդ հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիններան բարձրացրեց կարմիր քարտը ֆրանսիացի ֆուտբոլիստի կոպիտ սահանկման համար:
«Զինագործների» կարծիքով այդ սահանկումն արժանի չէր կարմիր քարտի և դիմել են Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիային այն չեղարկելու համար: Ուշագրավ է, որ եթե բողոքարկումը չեղյալ հայտարարվի, ապա Ժիրուի որակազրկումը կարող է ավելանալ ևս մեկ խաղով:
Հավելենք` Օլիվիե Ժիրուն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 11 գոլ է խփել: