Իսպանական լրատվամիջոցների հետ զրույցում «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ինքը ֆուտբոլի սեփական գաղափարախոսությունն ունի և ոչ ոքի չի կրկնօրինակում:
-Մարդ միշտ պետք է մնա այնպիսին, ինչպիսին հենց ինքն է. ես չեմ փորձում կրկնել մյուսներին: Չեմ ցանկանում լինել Պեպ Գվարդիոլա, Ժոզե Մոուրինյո կամ Յուպ Հայնկես: Բնականաբար, ես ևս սխալներ գործում եմ, սակայն միշտ ունեմ դրանք ուղղելու հնարավորություն: Երբ թիմը լավ արդյունքներ է գրանցում, մարզչի մասին միշտ լավ են խոսում: Իմ պարագայում հենց այս դեպքն է,-ասել է Կլոպը: