Լեգենդար Պելեի կարծիքով «Սանթոսի» երիատասարդ աստղ Նեյմարի համար ճիշտ կլինի կարիերան շարունակել Եվրոպայում: Բրազիլիացու կարծիքով, Նեյմարն արդեն բավականաչափ պատրաստ է իր հետքը թողնելու եվրոպական ֆուտբոլում: Վերջին հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Նեյմարին` Պելեն ասել է.
-Եվրոպական ֆուտբոլը տարբերվում է Հարավային Ամերիկայի ֆուտբոլից: Այդ իսկ պատճառով էլ նրա համար օգտակար կլիներ տեղափոխվել Եվրոպա: