Վացկե. «Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել Լևանդովսկիին

Վացկե. «Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել Լևանդովսկիին

Դորտմունդի «Բորուսիան» անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա թիմում պահել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

-Իհարկե, մենք հանդիպել ենք խաղացողի հետ ու քննարկել ապագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությունը: Մեր կողմից շատ մեծ սխալ ու անփութություն կլիներ, եթե չփորձեինք թիմում պահել այդպիսի խաղացողի, ով, թերևս, այս պահին Եվրոպայի լավագույն հարձակվողն է,- ասել է Վացկեն’ ավելացնելով, որ ակումբն արդեն նոր պայմանագիր է առաջարկել լեհ հարձակվողին:

Հիշեցնենք’ Լևանդովսկիի գործակալ Մարկ Բարտելը նշել էր, որ իր հաճախորդը պատրաստվում է ամռանը հեռանալ «Բորուսիայից», քանի որ համաձայնության է եկել այլ ակումբի հետ: Թե որ ակումբի մասին է խոսքը, Բարտելը չի ասել, սակայն ընդգծել է, որ այն համապատասխանում է խաղացողի պահանջներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում