Մոյեսը «Էվերտոնի» իր անձնակազմին կբերի «Ման. Յունայթեդ»

Մոյեսը «Էվերտոնի» իր անձնակազմին կբերի «Ման. Յունայթեդ»

«Էվերտոնի» ավագ Ֆիլ Նևիլը, ով հուլիսին լքելու է թիմը, կարող է անցնել մարզչական գործունեության: Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, 36-ամյա Նևիլը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում, որը գլխավորելու է լիվերպուլցիների արդեն նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:

Նաև տեղեկացվում է, որ Մոյեսը պատրաստվում է իր հետ Մանչեսթեր բերել մարզչական ամբողջ անձնակազմը, որն իր հետ աշխատում էր «Էվերտոնում»’ Սթիվ Ռաունդին, Քրիս Վուդսին ու Ռոբբի Կուկին: Իսկ սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավոր մարզչական շտաբից Ռենե Մալենստինը, Մայք Ֆելանն ու Էրիկ Ստիլը կլքեն ակումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում