Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Գաբրիել Միլիտոն հայտարարել է, որ Լեո Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է’ անկախ այն բանից, որ չի դարձել Աշխարհի չեմպիոն:
-Կարծում եմ’ շատ սխալ է աշխարհում լավագույնին որոշել ըստ նրա’ Աշխարհի առաջնությունում հաղթել-չհաղթելու: Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը դառնալու համար պարտադիր չէ հաղթել Աշխարհի առաջնությունում: Մեսսիին ևս հարկավոր չէ աշխարհի չեմպիոն դառնալ այդ կոչմանն արժանանալու համար:
Տարի առ տարի նա ավելի լավ է հանդես գալիս, ահա թե ինչու եմ ես նրան համարում լավագույնը: Չեմ կարող պատկերացնել, որ երբևէ կհայտնվի Մեսսից լավը, այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա անել այն, ինչ հիմա անում է Լեոն,-ասել է Միլիտոն: