UNICEF. Լաչինի միջանցքի փակումը վտանգում է Արցախի երեխաներին

UNICEF. Լաչինի միջանցքի փակումը վտանգում է Արցախի երեխաներին

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա:

Այս մասին նշվում է UNICEF-ի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության շրջափակմանն ու դրա առաջացրած հետևանքներին։

Որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը:

Չափազանց կարևոր է ապահովելը, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի  այդ տարածքում բնակվող երեխաներին աջակցելու հնարավորություն ստանա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում