11.1 C
Yerevan

Եվրամիությունը կոշտ կանոններ է սահմանել Google-ի, Twitter-ի, Meta-ի և Apple-ի համար

Նմանատիպ

Դրամի փոխարժքն ու թանկարժեք մետաղների գները․ ՀՀ Կենտրոնական բանկ

Մարտի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն...

Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է,...

«Յուքոմ» ընկերությունը ներկայացնում է նոր՝ uDrift 3500 սակագնային փաթեթը

«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift...

Google-ը, Facebook-ի սեփականատեր Meta Platforms-ը, Twitter-ը և Apple-ը նոր խնդիրներ ունեն Եվրոպական միության հետ, որը խիստ կանոններ է սահմանել վերջիններիս համար։

Նոր կանոնները, որոնք հայտնի են որպես Digital Services Act (DSA) անվանմամբ, ավելի քան 45 միլիոն օգտատեր ունեցող ընկերությունների համար սահմանում է «խաղի նոր կանոններ»։ Նման խոշոր քանակի օգտատերեր ունեցող առցանց հարթակները ստանձնելու են այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են տվյալների տրամադրումն իշխանություններին, ինչպես նաև թույլ են տալու արտաքին և անկախ աուդիտի իրականացում։

Եվրահանձնաժողովը մինչև փետրվարի 17-ը ժամանակ էր տվել առցանց հարթակներին և որոնողական համակարգերին՝ հրապարակելու իրենց ամսական ակտիվ օգտատերերի քանակը։ Խոշորագույն առցանց հարթակները հավելյալ չորս ամիս ունեն կանոնները համապատասխանեցնելու համար, հակառակ դեպքում կենթարկվեն տուգանքների:

Կոշտ կանոնների սահմանումից հետո «խոշորները» չեն սպասել չորսամսյա հնարավորությանը. ի հայտ են եկել հետաքրքիր տվյալներ։

Twitter-ը հայտնել է, որ ԵՄ-ում ունի 100,9 միլիոն ամսական միջին օգտատեր՝ հիմնվելով վերջին 45 օրվա գնահատականի վրա:

Նույն ժամանակահատվածի համար Google-ը տրամադրել է մի շարք թվեր՝ հիմնված օգտատերերի գործողությունների վրա։ Օրինակ, ԵՄ տարածքից Google Maps մուտք է գործել 278,6 միլիոն օգտատեր, 274,6 միլիոն՝ Google Play, 332 միլիոն՝ Google Search, 74,9 միլիոն՝ գնումներ կատարելու նպատակով, ևս 401,7 միլիոնը՝ անցում է կատարել YouTube:

Apple-ը նշել է, որ միայն իր iPhone-ների համար ստեղծված App Store-ը ունի ամսական ավելի քան 45 միլիոն օգտատեր:

Իսկ Meta Platforms-ը հայտարարել է, որ 2022 թվականի վերջին վեց ամիսներին Facebook-ը ԵՄ-ում ունեցել է ամսական միջինում 255 միլիոն ակտիվ օգտատեր և շուրջ 250 միլիոն միջին ամսական ակտիվ օգտատեր՝ Instagram-ում:

spot_imgspot_img