19.1 C
Yerevan

Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի․Deutsche Welle

Նմանատիպ

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:

«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», – նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։

Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, հավելել է Ռիտերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ադրբեջանական տարածք: Ռիտերը և նրա գործընկերները, հետևաբար, չեն կարողանում ֆիքսել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել  է Ռիտերը:

ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝  ինչ-որ հարձակման նախապատրաստվելու մասին՝ հիմնված հայկական կողմի «կեղծ և զրպարտչական» հայտարարությունների վրա»։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...