25.1 C
Yerevan

Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցըհայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։

Մարտի 20-24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում:

«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ՌԴ սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», – նշում է Ռոսսելխոզնադզորը։
Նման խնդրանքով դիմելը պայմանավորված է ստուգման անբավարար արդյունքներով, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:

Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներից հետո։

Հիշեցնենք, որ Սպառողների ազգային ասոցիացիացիան այսօր հրապարակել է կաթնամթերքի շուկայում նոր ուսումնասիրության արդյունքներ։ Փորձաքննության է ենթարկվել 10 նմուշի կաթնաշոռ, խախտումներ են հայտնաբերվել միայն երկուսում։

spot_imgspot_img