Աշխարհի հարուստները․ Սավել Կարապետյանի ունեցվածքը կրկնապատկվել է․ Forbes

Աշխարհի հարուստները․ Սավել Կարապետյանի ունեցվածքը կրկնապատկվել է․ Forbes

Աշխարհի միլիարդատերերի մոտ կեսն այս տարի աղքատացել է։ Այս մասին հայտնում է ֆինանսական աշխարհի հեղինակավոր հանդես Forbes-ը՝ կազմելով  ամենահարուստ մարդկանց նորացված վարկանիշը։

Ըստ հանդեսի՝ 2022 թվականն անկման տարի է եղել աշխարհի 2640 միլիարդատերերից շատերի համար, այդ թվում՝ առաջին հորիզոնականներում գտնվողների համար։

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,1 տրիլիոն դոլար՝ 200 միլիարդ դոլարով պակաս՝ 2022 թվականի 2,3 տրիլիոնի համեմատ։

Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած միլիարդատեր, ինչը բավական է եղել առաջին անգամ մոլորակի ամենահարուստ մարդը դառնալու համար։ Առնոն ունի 211 մլրդ դոլար:

Հանդեսը գրում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը. Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով։ Անկումը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Նա այս տարվա վարկանիշում երրորդն է: Այժմ նա ունի 114 մլրդ դոլար:

Կորցրած ֆինանսական միջոցների ցուցանիշով Բեզոսին հաջորդում է Իլոն Մասկը: Նա աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով, ինչը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է 107 մլրդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (104 մլրդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 մլրդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 մլրդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 մլրդ դոլար):

Նշենք, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցնում է 905-րդ հորիզոնականը և ունի 3.2 մլրդ դոլար: Նրա կարողությունը, նախորդ տարվա համեմատ, չի փոխվել:

Մինչդեռ Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը և ունի 2.7 մլրդ դոլար: Նրա կարողությունը, պարբերականի գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում