Միխայել Շումախեր. Ես ծնվել եմ պայքարելու համար
Նմանատիպ
«Դու ռեկորդ ես սահմանում, որպեսզի որևէ մեկը գերազանցի այն: Եթե ոչ, ուրեմն դու պարզապես ինքնասիրահարված հիմար ես»:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դահուկներով սահելիս վայր ընկավ, գլուխը հարվածեց քարին, ինչից հետո անմիջապես հոսպիտալացվեց: Աշխարհահռչակ ավտոարշավորդը մինչ օրս դեռ կոմայի մեջ է: Շումախերի` տարբեր տարիներին, տարբեր առիթներով արտահայտած հետաքրքիր մտքերից որոշները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ավտոմրցումն ինձ ավելի շատ հաճույք է պատճառում, քան մարդիկ կարող են մտածել: Բենզինն իմ արյան մեջ է:
Երբ լրացավ 21 տարիս, ես վաստակեցի կյանքիս առաջին մեծ գումարը: Այն ստացա կանխիկ՝ ճամպրուկի մեջ… գումարով լի ճամպրում: Իմ ընտանիքը թաղված էր պարտքերի մեջ, և ես այդ ճամպրուկը տվեցի հորս: Նա չէր հավատում ինձ. նրան թվում էր, թե ես կատակում եմ:
Ինչ-որ մեկը ծնվում է, որպեսզի հաղթի, բայց դա ձանձրալի է: Ես ծնվել եմ պայքարելու համար:
Իմ խնդիրը միշտ հաղթելն էր, ոչ թե այնպես անելը, որ ավտոարշավները ավելի տպավորիչ լինեն:
Այն բանից հետո, երբ վթարի ենթարկվեց Այրտոն Սեննան, ես հասկացա` ամենաճիշտ բանը, որ կարող եմ անել հիմա, կտակ գրելն է (բրազիլացի ավտոարշավորդի ամբողջ կարողությունը, ըստ կտակի, անցավ բարեգործական ֆոնդի): Եվ ես կտակ գրեցի, իսկ հետո հասկացա, որ կտակ գրելու համար ամենևին էլ պարտադիր չէ «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ լինել:
Ես Սեննայի հուղարկավորության արարողությանը չեմ գնացել, քանի որ կան բաներ, որոնք պատրաստ չեմ մասսայական ցուցադրել:
Ես այսպիսի կանոն ունեմ` եթե վնասվածքը բուժվել է, երբեք մի հիշիր նրա մասին:
Ես լրագրողներից հիասթափվեցի այն ժամանակ, երբ մահացավ մայրս: Նրանք հսկում էին տունս` հույս ունենալով ինձանից մեկնաբանություն լսել:
Ամեն դեպքում, կյանքը չունի կանոններ:
Կարևոր չէ` որ սպորտաձևն ես ընտրել, դու պետք է կարողանաս հետևել այն ամենին, ինչ կատարվում է շուրջդ: Իրականում, այդ ամենը կարելի է ասել նաև կյանքի մասին, բայց շատ մարդիկ կարողանում է առանց դրա էլ ապրել:
Չգիտեմ` գոնե մեկ մարդու, ում մոտ արագությունը չասոցացվեր ազատության հետ:
Ոչ մի յուրահատուկ բան չկա, երբ մեքենան վարում ես 300 մղոն/ժամ արագությամբ: Ամենակարևորն այն է, որ այդ ժամանակ գլխումդ հիմար մտքեր չլինեն:
Քաղաքից դուրս ճանապարհին սովորական մեքենա վարելը 100 անգամ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ ես եմ անում:
Ադրենալինն անհամատեղելի է ավտոարշավների հետ: Եթե ադրենալինային հարվածը պատահի այն պահին, երբ դու հերթական շրջանն ես անցնում, ամենայն հավանականությամբ, վատ ավարտ կունենա:
Կենդանի լեգենդ՝ ամենավախենալու տիտղոսը, որն ուզում են ավելացնել իմ անվանը:
Իմ գլխավոր երազանքը՝ միայնակ չլինել:
Ամենակարևորը, որ դուք կարող եք տալ երեխաներին, ձեր ժամանակն է, քանի որ աշխարհում դուք ամենաշատը երեխաներին եք հարկավոր:
Տարիքի հետ ոչինչ ավելի պարզ չի դառնում:
Հասնելով ինչ-որ բանի` դու դատարկություն ես զգում, բայց հենց դա էլ քեզ ստիպում է կրկին հաղթել:
Մեծ հաղթողներ դառնում են մեծ անհաջողակները:
Եթե դու բարկանում ես, երբ հաղթում է ընկերդ, դա նշականում է՝ դու ընկերներ չունես:
Մանուկ ժամանակ ես ատում էի դպրոցը և հնարավոր է` ինձ համար ամենամեծ տանջանքը կլինի կրկին վերադառնալ այնտեղ ու նստել դասասեղանի առաջ:
Իմ եկամուտների մասին լուրերն այնքան չափազանցված են, որ երբեմն սկսում եմ ինքս ինձ նախանձել:
Ամենաահավորը, որ կարող ես անել, ինքդ քեզ ինչ-որ մեկի հետ համամտելն է:
Բոլորին հնարավոր է փոխարինել, անգամ ինձ:
Երկու անիվ. դա այդքան էլ քիչ բան չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում