Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքը շուտով կհասնի համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ին

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքը շուտով կհասնի համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ին

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որում կանխատեսվում է համաշխարհային պետական ​​պարտքի աճ. 2028 թվականին այն կհասնի համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե 100%-ին։

«Այդ ժամանակ մոլորակի խոշորագույն տնտեսությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի պարտքերը ևս զգալիորեն կաճեն։ Բայց ի հակառակ նշվածի, Ռուսաստանի պետական ​​պարտքը կնվազի»,- նման եզրակացության են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները։

2023 թվականին Չինաստանի պետական ​​պարտքը կկազմի ՀՆԱ-ի 82,4%-ը, ԱՄՆ-ին՝ 122,2%-ը։ Եվ երկու երկրներում էլ այն կշարունակի կտրուկ աճել։ Օրինակ, Չինաստանի պարտքը 2027 թվականին կհաղթահարի ՀՆԱ-ի 100%-ի նշագիծը, Իսկ Միացյալ Նահանգների պարտքը մինչև 2028 թվականը կհասնի իր ՀՆԱ-ի 136%-ին:

Այս ֆոնին Ռուսաստանի պետական ​​պարտքը բավականին համեստ տեսք ունի։ 2002 թվականի արդյունքներով այն նույնիսկ չի հասել ՀՆԱ-ի 20%-ին, 2023 թվականին այդ ցուցանիշը կավելանա մինչև ՀՆԱ-ի 24,9%, սակայն մինչև 2028 թվականը կնվազի մինչև 21,5%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում