Aston Martin-ը ներկայացրել է իր նոր կաբրիոլետը

Aston Martin-ը ներկայացրել է իր նոր կաբրիոլետը

Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է DBS 770 Ultimate Volante կաբրիոլետը, որն ընկերության 110-ամյա պատմության ընթացքում դարձել է բաց տանիքով ամենահզոր ավտոմեքենան, գրում է kommersant.ru-ն:

Մեքենան պահպանել է 5,2 լիտրանոց V12 տուրբո շարժիչը, սակայն դրա հզորությունը հասցվել է 770 ձիաուժի։

Նոր սպորտային մեքենայի շրջանառությունը կլինի 199 կաբրիոլետ, որոնք բոլորն արդեն սպառված են։ Aston Martin DBS 770 Ultimate Volante-ի մատակարարումները հաճախորդներին կսկսվեն 2023 թվականի երրորդ եռամսյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում