Աշխարհի ամենահզոր սմարթֆոնները

Աշխարհի ամենահզոր սմարթֆոնները

Asus-ը պաշտոնապես ներկայացրել է իր ֆլագմանային սմարթֆոնների նոր մոդելները՝ ROG Phone 7-ը և ROG Phone 7 Ultimate-ը, որոնք վստահորեն կարելի է անվանել այս պահին շուկայում առկա ամենահզոր սմարթֆոնները։ Երկուսն էլ համարվում են խաղային սմարթֆոններ, որոնց հիմնական շեշտը դրված է կատարողական բնութագրերի վրա։

Ultimate-ը ստանդարտից տարբերվում է նրանով, որ այն ներառում է հատուկ արտաքին հովացուցիչ՝ AeroActive Cooler, որը նախատեսված է պրոցեսորի (Snapdragon 8 Gen 2) հավելյալ սառեցման համար: Այն աշխատում է օպերատիվ և UFS 4.0 ներկառուցված հիշողության հետ համատեղ: Սմարթֆոնն ունի նաև GameCool7 հովացման համակարգ՝ գոլորշիացման խցիկով և 16,000 մմ2 մակերեսով գրաֆենի շերտերով:

Ինչպես տեղեկացնում է GSMArena-ը, Asus ROG Phone 7-ը համալրված է 6,78 դյույմանոց Samsung E4 OLED էկրանով՝ 2448 x 1080 պիքսել լուծաչափով, 165 Հց կադրերի փոփոխման հաճախականությամբ և 1500 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ։ Այն պատված է Gorilla Glass Victus թրծված ապակիով։ Երկու սմարթֆոններն էլ ստացել են ստերեո բարձրախոսներ և IP54 պաշտպանություն։

Սմարթֆոնների հիմնական տեսախցիկը համալրված է 50 ՄՊ լուծաչափով (Sony IMX766), 13 ՄՊ (OmniVision OV13B, գերլայնանկյուն ոսպնյակով) և 5 ՄՊ (Samsung S5K5E9) մակրո լուսանկարչության համար։ Դիմային տեսախցիկը հագեցած է 32 ՄՊ OmniVision OV32C սենսորով։

Մարտկոցի հզորությունը 6000 մ/Ահ է, ընդորում՝ այն բաժանված է երկու 3000 մ/Ահ տարրերի, որպեսզի լիցքավորման ժամանակ նվազեցվի ջերմությունը։ Մարտկոցն ապահովում է 65 Վտ լիցքավորման հզորություն։

Արտաքինից ROG Phone 7-ը քիչ է տարբերվում իր նախորդներից. դրա չափերն են՝ 173 x 77 x 10,4 մմ, իսկ քաշը՝ 239 գրամ:

AnTuTu-ի ընդհանուր թեստում ROG Phone 7-ը հավաքել է 1,346,106 միավոր։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրած Oppo Find X6 Pro-ն հավաքել է ընդամենը 1,331,997 միավոր։

Սովորական տարբերակը թողարկվում է սև և սպիտակ գույներով, մինչդեռ Ultimate տարբերակը՝ միայն սպիտակ:

Ինչ վերաբերում է գնին, ապա հիմնական ROG Phone 7-ը 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ Եվրոպայում արժե 1000 եվրո, իսկ ROG Phone 7 Ultimate-ը՝ 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ և AeroActive Cooler-ով, արժե 1400 եվրո: Հովացուցիչը կարելի է ձեռք բերել նաև առանձին՝ 110 եվրոյով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում