102 տարեկանում մահացել է վերջին նացիստը

102 տարեկանում մահացել է վերջին նացիստը

Նացիստական ​​Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբարի նախկին պահակ Յոզեֆ Ս.-ն, ով հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել 3500 բանտարկյալների սպանությանը մեղսակցության մեղադրանքով, մահացել է 102 տարեկան հասակում:

Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Յոզեֆ Ս.-ն անցյալ հունիսին դատապարտվել է Նեյրուպին քաղաքի շրջանային դատարանի կողմից: Դատավճռի կայացումից անմիջապես հետո նա այն բողոքարկել է Արդարադատության դաշնային դատարան։ Քանի որ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել, դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, և Յոզեֆ Ս.-ն մեկ օր անգամ չի անցկացրել անազատության մեջ։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել

Դատավարության ժամանակ Յոզեֆ Ս.-ն համառորեն հերքել է, որ ինքը ընդհանրապես ծառայել է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում: Նրա խոսքով՝ ինքը գյուղատնտեսությամբ է զբաղվել. Բայց դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալի համակենտրոնացման ճամբարում ծառայության փաստը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր, չի հավատացել նրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում