Հայաստանը ցանկանում է օպերատոր դառնալ Իրանի Չաբահար նավահանգստում

Հայաստանը ցանկանում է օպերատոր դառնալ Իրանի Չաբահար նավահանգստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։

Աշխատանքային խմբի ղեկավարը որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր կներկայացնի, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։

Նշենք, որ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը դեռ նախորդ տարի հայտնել էր, որ «Հյուսիս–Հարավ» մայրուղին զգալիորեն կկրճատի Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը։ Նա ընդգծել էր, որ այդ մայրուղու շինարարությոան ավարտից հետո 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում