Xiaomi-ի թողարկած էլեկտրամոբիլները մեծ պահանջարկ են ձեռք բերում

Xiaomi-ի թողարկած էլեկտրամոբիլները մեծ պահանջարկ են ձեռք բերում

Չինական խոշոր տեխնոլոգիական  Xiaomi ընկերությունը մարտի վերջից սկսած վաճառել է  ավելի քան 150 հազար   Xiaomi SU7  էլեկտամոբիլ։

Ինչպես հայտնում է  The Standard -ը, SU7-երի վաճառքը սկսվել է մարտի 28-ից։ Միայն մայիս ամսին 8646 էլեկտրամոբիլ է մատակարարել ընկերությունը, ինչը 22 տոկոսով գերազանցում է ապրիլի ցուցանիշը։

Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունները նույնպես անցած ամսվա ընթացքում վաճառքների զգալի աճ են ունեցել։ BYD-ը, օրինակ,  մայիսին իրացրել է 331 817 մեքենա։ 2024թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում BYD-ի էլեկտրամոբիլների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է  1,27 մլն՝ վաճառքն աճել է 26,8 տոկոսով։

Այս տարվա մարտի վերջին վաճառքի ներկայացված Xiaomi-ի առաջին էլեկտրամոբիլի շուկայական միջին արժեքը կազմել է 215,9 հազար յուան՝ 30 հազար դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում