11.3% -ը ԱԺ ընտրություններին իր ձայնը կտա ՔՊ-ի, իսկ 49%-ը չի ներկայացնի եկամուտների հայտարարագիր․ GALLUP
![11.3% -ը ԱԺ ընտրություններին իր ձայնը կտա ՔՊ-ի, իսկ 49%-ը չի ներկայացնի եկամուտների հայտարարագիր․ GALLUP](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/BeFunky-collage-4-scaled-e1738148977430-1200x630.jpg)
Նմանատիպ
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք» GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 11.3% -ը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Հարցվածների 6.8%-ը նշել է, որ իր ձայնը կտա ԴՕԿ-ին, 6.5%-ը՝ «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին՝ 2.4%-ը, 2.3% «Պատիվ ունեմ» դաշինքին։ «Հանրապետություն» կուսակցության օգտին կքվեարկեն 1.8-%-ը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0․9%-ը, Սրբազան պայքարին՝ 0․5%-ը, Ազգային-ժողովրդավարական բևեռին՝ 0․2%-ը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությանը՝ 0․1%-ը, Արդար Հայաստան կուսակցությանը՝ 0․1%-ը։
27.2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, 15.4%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 13.3%-ը ասել է, որ ոչ մեկին չի ընտրի։
Ինչ վերաբերում է եկամուտների պարտադիր հայտարարագրմանը, ապա ՀՀ հարցված քաղաքացիների 31.7%-ը միանշանակ չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան՝ 18.2%-ը նշել է, որ ավելի շուտ չի ներկայացնի հայտարարագիր։
19.1%-ը նշել է, որ ավելի շուտ կներկայացնի եկամուտների հայտարարագիր, իսկ 18.5%-ը նշել է, որ միանշանակ կներկայացնի։