ԵՄ-ն ընդունել է, որ տեխնոլոգիաների ոլորտում ետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից
![ԵՄ-ն ընդունել է, որ տեխնոլոգիաների ոլորտում ետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/ЕС-1200x630.png)
Նմանատիպ
Եվրամիությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից և ավելի է կախված ռազմավարական ռեսուրսներից։ Այս մասին ասվում է մրցունակության վերաբերյալ Եվրահանձնաժողովի ռազմավարության մեջ, որը մամուլի ասուլիսում ներկայացրել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«ԵՄ-ն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ետ է մնում ԱՄՆ-ից, իսկ Չինաստանը բազմաթիվ ոլորտներում հաղթում է առաջնորդության մրցավազքում: Հիմնական պատճառը նորարարությունների բացակայությունն է»,-նշվում է ԵՀ փաստաթղթում, որտեղ ընդգծվում է, որ Եվրոպան չի կարող իր գաղափարները վերածել նոր, շուկայում պահանջված տեխնոլոգիաների և չի կարող այդ տեխնոլոգիաներն ինտեգրել իր արդյունաբերական բազայում»:
Միևնույն ժամանակ ներքին սահմանափակումներն են խանգարում եվրոպական ընկերություններին։ Նրանք կաշկանդված են էներգակիրների բարձր գներով և կարգավորման բարձր բեռով։ Նրանք նաև բախվում են անհավասար գլոբալ խաղի պայմանների հետ»,-պարզաբանել է Եվրահանձնաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում