Եվրամիությունն իր ռազմավարության մեջ հաշվի կառնի տնտեսական աճը և իր մոդելի ապագան․ ԵՀ

Եվրամիությունն իր ռազմավարության մեջ հաշվի կառնի տնտեսական աճը և իր մոդելի ապագան․ ԵՀ

Եվրամիությունն իր տնտեսական ռազմավարության մեջ պետք է հաշվի առնի, որ վտանգված է ոչ միայն իր տնտեսական աճը, այլև համայնքի մոդելի ապագան: Այս մասին ասվում է մրցունակության վերաբերյալ Եվրահանձնաժողովի ռազմավարության մեջ, որը մամուլի ասուլիսում ներկայացրել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«ԵՄ-ն որպեսզի պաշտպանի ապագան՝ որպես տնտեսական կենտրոն, ներդրումային ուղղություն և արտադրական կենտրոն, շտապ անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկի։ Եթե Եվրոպան իր արտադրողականությունը չբարձրացնի, նա ռիսկի կդիմի մնալ ցածր աճի ճանապարհին՝ աշխատողների համար ավելի քիչ եկամուտով, ընչազուրկների համար ավելի քիչ բարեկեցությամբ և բոլորի համար ավելի քիչ հնարավորություններով»,-նշվում ԵՀ փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում