Հայկակ Արշամյանը կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան
![Հայկակ Արշամյանը կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/Հայկակ-e1738179960621-1200x630.jpg)
Նմանատիպ
YerevanLive-ի տեղեկություններով, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվելու է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ու շուտով կմեկնի Բուդապեշտ։
Այս նշանակումը լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տրամաբանության շրջանակներում, սակայն պայմանավորված ոչ նորաթուխ դեսպանի անձով, քանի որ եթե մարդը համաձայնվում է արտերկրում ներկայացնել Փաշինյանի արտաքին օրակարգը, նշանակում է նա լիովին կիսում է նրա մոտեցումներն ու հրաժարվում ազգային արժեքներից։
Որևէ դեսպան թող բառախաղով չզբաղվի, իբր ինքը ՀՀ դեսպանն է, այլ ոչ կոնկրետ պաշտոնյայի։ Ցանկացած դեսպան ներկայացնում է այն արտաքին քաղաքականությունը, որը վարում է երկրի ղեկավարը։
Սակայն Հայկակ Արշամյանը հատկապես «դժբախտն» է լինելու Փաշինյանի բոլոր դեսպանների մեջ, եթե իհարկե այդքանը գիտակցում է։ Նա իր ծառայություններն է մատուցելու այն երկրում, որը Ադրբեջանին հանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում